Իրաքը պատուհասել է սաստիկ ավազամրրիկ. տուժել է ավելի քան 2000 մարդ
Իրաքում ավելի քան 2000 մարդ է տուժել երկրին պատուհասած ամենաուժեղ ավազամրրկի հետևանքով։ Նման տվյալներ է ներկայացրել Al Arabiya հեռուստաալիքը։
Դրա փոխանցմամբ՝ տուժածների մոտ շնչառական խնդիրներ, շնչահեղձության նշաններ կան։
Երկուշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն Քերբալայում և Նաջաֆում ավելի քան 300 իրաքցի բժշկական օգնության է դիմել:
Կիրակի երեկոյան ավազամրրիկը պատել է Իրաքի մեծ մասը: Ինչպես հայտնել են երկրի օդերևութաբանական ծառայությունից, եղանակային վատ պայմանները կպահպանվեն 48 ժամ։
Նախօրեին իշխանությունները երկուշաբթին ոչ աշխատանքային օր էին հայտարարել բոլոր պետական հիմնարկներում, բացառությամբ առողջապահության, անվտանգության ուժերի, արտակարգ իրավիճակների և հանրային ծառայությունների հետ կապված հաստատությունների։ Մի շարք ուսումնական հաստատություններում կրկին չեղարկվել են քննությունները, փակվել են ֆոնդային բորսաները։
Կարծիքներ