Covid-19-ի դեմ զանգվածային թեստավորում՝ Հոնկոնգում
Հոնկոնգում կորոնավիրուսի դեմ զանգվածային կամավոր թեստավորումը կսկսվի սեպտեմբերի 1-ից, փոխանցում է CNN-ը։
Թեստերն անվճար կլինեն քաղաքի 7․5 մլն բնակչի համար․ նրանք կորոնավիրուսի 3-րդ ալիքի դեմ են պայքարում։
Թեստավորվել կարող է յուրաքանչյուրը՝ բացառությամբ 6 տարեկանից ցածր երեխաների և քիթ-կոկորդային խնդիրներ ունեցողների։
Հոնկոնգում զանգվածային թեստավորումը 7 օր կտևի, որից հետո ղեկավարությունը կստուգի արդյունքներն ու կեզրակացնի՝ արժե շարունակել ծրագիրը, թե՝ ոչ։
Օգոստոսի 28-ի դրությամբ Հոնկոնգում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4631 է։
Կարծիքներ