Արավուս գյուղի ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու հանգամանքներն ուսումնասիրվում են. ՀՀ ՊՆ

Արավուս գյուղի ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու հանգամանքներն ուսումնասիրվում են. ՀՀ ՊՆ

Առաջնագծում որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս հակառակորդի ներթափանցման փորձ տեղի չի ունեցել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որոնց համաձայն՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են գյուղին պատկանող ոչխարներ։

«Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում