Ինչպես ազատվել սպիտակ մազերից
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մազերի ճերմակումը կարելի է կանխել: Կոլումբիա համալսարանի գիտնականները նշում են՝ եթե ցանկանում եք ազատվել սպիտակ մազերից, պետք է ավելի հանգիստ կյանքով ապրել, քիչ հուզվել:
«Երբ մարդու հոգեբանական վիճակը բարելավվում է, սպիտակ մազերը քչանում են»,- նշել են ուսումնասիրության հեղինակները:
Նրանք կամավորների են ուսումնասիրել, հետեւել նրանց հոգեկան վիճակին ու մազերի աճին: Արդյունքում պարզել են, որ նրանք, ովքեր հուզական լարված վիճակում են, նրանց մազերը սկսում են ճերմակել, կամ սպիտակ մազերն ավելանում են:
Օրինակ, կամավորներից մեկը՝ կին, ամուսնալուծության փուլում է եղել, տեղափոխվել է նոր բնակության վայր, նրա վարսերը սպիտակ են եղել: Սակայն երբ կինը սկսել է ավելի խաղաղ ապրել, սթրեսն անցել է, կրկին մազերը սկսել են իրենց բնական գույնով աճել:
Սակայն գիտնականները նշում են, որ սա վերաբերում է նոր ճերմակող վարսերին: Այնպես որ սթրեսներից խուսափելով՝ հնարավորինս կարելի է խուսափել նաեւ վարսերի վաղ ճերմակումից:
Կարծիքներ