Տեխասում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ օրը Տեխաս նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Միդլենդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 132,9 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ