Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում