Չինաստանում COVID-19 վարակի նոր օջախ է հայտնաբերվել
Չինաստանում սեպտեմբերի 11-ին հայտնաբերվել է COVID-19 վարակի նոր օջախ՝ Ֆուջյան նահանգի արևելյան շրջանը: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
COVID-19 վարակի վեց հաստատված դեպք և 18 ասիմպտոմ կրող են հայտնաբերվել Պուտիան քաղաքի Սիանյու շրջանում: ՉԺՀ առողջապահության կոմիտեն աշխատանքային խումբ է ուղարկել քաղաք:
Մարզում տեղական վարակի առաջին դեպքը հայտնաբերելուց հետո մինչ օրս 81,938 մարդուց նմուշառում է կատարվել: Ընդհանուր առմամբ, Պուտիանում ապրում է մոտ 2,9 միլիոն մարդ:
Օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 46 նոր դեպք, որոնցից 26-ը ժամանել են արտերկրից:
Կարծիքներ