Նոայի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից
«Նոայի» մի շարք ֆուտբոլիստներ լքել են ակումբը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիմից հեռացել են Պավել Օվչիննիկովը, Նիկոլայ Նովիկովը, Դոբրիվոյե Վելեմիրը, Ալեկսանդր Գոլովնյան և Արտյոմ Ֆիլիպպովը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ մաղթելով հաջողություններ իրենց նոր թիմերի կազմում:
Կարծիքներ