Նուրսուլթան Նազարբաեւը վարակվել է կորոնավիրուսով
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը` հղում տալով Նազարբաևի մամուլի ծառայությանը:
Գերատեսչությունում նշել են, որ «անհանգստանալու կարիք չկա», Նազարբաևն այժմ ինքնամեկուսացած է և շարունակում է աշխատել հեռակա ձևաչափով:
Այս շաբաթ Ղազախստանի կառավարության մի քանի անդամներ, ներառյալ վարչապետ Ասկար Մամինը, ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ երկրի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Կարծիքներ