ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն Է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել Է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում Է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական:
«COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ որոշումը պետք Է ընդունվի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների կողմից: Եվ ես սպասում եմ, որ նրանք հնարավոր պատվաստանյութերը կուսումնասիրեն հարկ եղած ուշադրությամբ եւ, ելնելով դրանից, հանձնարարականներ կտան»,- Գուտերեշն ասել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նա կարծում Է արդյոք, որ ԱՀԿ-ն պետք Է ռուսաստանյան պատվաստանյութը հանձնարարի օգտագործման համար:
Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:
Կարծիքներ