Չինաստանում հեղեղման զոհերի թիվը հասել Է 13-ի
Ռեկորդային տեղումների հարուցած հեղեղումը 13 մարդու մահվան Է հանգեցրել Չինաստանի Հենանի նահանգում, հաղորդել Է South China Morning Post -ը: Տարերքի պատճառով հարկադրված Է տները լքել ավելի քան 100 հազար մարդ: Նահանգի մայրաքաղաք Չժենչժոուում ջրով Է լցվել մետրոն, գետնուղում արգելափակված մարդկանց հանել են փրկարարները:
CNN-ը նշում Է, որ այժմ 12,6-միլիոնանոց քաղաքում մետրոն կանգնեցված Է: Դադարեցրել են երթեւեկությունը նաեւ քաղաքային Էլեկտրագնացքները, ինչի պատճառով բազմաթիվ բնակիչներ չեն կարողացել տուն հասնել: Նման իրավիճակներ են նաեւՀենանի այլ մասերում: SCMP-ի տվյալներով՝ Լոյան քաղաք մեկնող գնացքը 40 ժամ մնացել Է արգելափակված: Այդ ամբողջ ժամանակ 900 ուղեւորները հարկադրված են եղել օգնության սպասել ներսում: Հուլիսի 21-ի առավոտյան ճեղքվել Է Գոցզյացզյուի ամբարտակը, հայտնել Է CCTV-ն:
«Սինհուան» նշում Է, որ ըստ կանխատեսումների՝ նահանգում առաջիկա օրն անձրեւները կշարունակվեն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Կարծիքներ