Տուխելը պատմել է, թե երբ Նեյմարը կկարողանա վերադառնալ խաղադաշտ
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե երբ բրազիլացի հարձակվող Նեյմարը կկարողանա խաղադաշտ վերադառնալ վնասվածքից հետո: Նեյմարը վնասվածք էր ստացել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում և փոխարինվել 26-րդ րոպեին:
«Նեյմարը պետք է խաղադաշտ վերադառնա հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Կարծիքներ