Ֆրանսիայի նոր կառավարության կազմը կհայտարարվի մայիսի 20-ին. AFP
Ֆրանսիայի նոր Նախարարների խորհրդի կազմը կհրապարկվի մայիսի 20-ին: Այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հաղորդագրության մեջ ճշտված Է, որ նոր նախարարները հայտնի կդառնան «ուրբաթ օրը կեսօրից հետո», իսկ նախարարների կաբինետի առաջին նիստը «կկայանա երկուշաբթի օրը»:
Երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն Էլիզաբեթ Բոռնին, որն ավելի վաղ զբաղեցնում Էր աշխատանքի նախարարի պաշտոնը, նշանակել Է երկրի նոր վարչապետ: Նա դարձել Է հանրապետության պատմության մեջ երկրորդ ֆրանսուհին, որը նշանակվել Է կառավարության ղեկավարի պաշտոնում: Բոռնն այդ պաշտնում փոխարինել Է Ժան Կաստեքսին, որը լիազորությունները վայր Է դրել Մակրոնի երկրորդ ժամկետի պաշտոնական սկզբից մի քանի օր անց, նա պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել Է ապրիլին կայացած ընտրություններում:
Բոռնի առաջնահերթ խնդիրը կդառնա նախապատրաստությունը խորհրդարանական ընտրություններին: Դրանք Ֆրանսիայում տեղի կունենան երկու փուլով: Դրանց արդյունքներով՝ նախարարների կաբինետը կբարենորոգվի:
Կարծիքներ