Թալիբներն առանց դիմադրության վերցրել են Տարինկոտ քաղաքի շրջանները. աղբյուր
«Թալիբան» արմատական շարժումը զավթել Է Տարինկոտ քաղաքի շրջանների մեծամասնությունը, որն Աֆղանստանի Ուրուզղանի հարավային նահանգի վարչական կենտրոնն Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է քաղաքի մի աղբյուր:
Նրա խոսքով՝ տարածքները թալիբներին են հանձնվել առանց դիմադրության: Այժմ մարտեր են մղվում տեղի ոստիկանության շտաբի նկատմամբ վերահսկողության համար, հավելել Է գործակալության զրուցակիցը:
Նա նաեւ պատմել Է, որ անցած գիշեր կառավարական ուժերը ազատագրել են Տարինկոտից երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող խոշոր շրջանը: Վերջին ամիսներին Աֆղանստանում սրվել Է կառավարական ուժերի դիմակայությունը թալիբների հետ: Դա տեղի Է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը Ռուսաստանի ԱԳ նախարարությունը համարել Է Աֆղանստանում ԱՄՆ-ի առաքելության ձախողման ընդունում:
Թալիբներն արդեն վերահսկողություն են սահմանել երկրի գյուղական եւ սահմանամերձ շրջանների զգալի տարածքների նկատմամբ եւ հարձակում են ծավալում խոշոր քաղաքների վրա: Այսպես, նրանց հայտարարությունների համաձայն, անցյալ շաբաթվա վերջից նրանք գրավել են 34 նահանգների ինը վարչական կենտրոններ, այդ թվում՝ Կուդուզ քաղաքը, որը գտնվում Է Տաջիկստանի մերձակա սահմանային անցումից 60 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնական Քաբուլը հերքել Է Կունդուզի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին հաղորդագրությունները:
Կարծիքներ