Երևանում վերջին հրաժեշտն են տալիս կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին

Արամ Խաչատրյան համերգասրահում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին:

Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում: 

Ներկա են մշակույթի բազմաթիվ գործիչներ, պետական և քաղաքական այրեր, ներկա և նախկին պաշտոնյաներ, նրա արվեստի ու տաղանդի հարյուրավոր երկրպագուներ, հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները:

Երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 4-ին: Գրիգորյանը տեւական ժամանակ էր՝ բուժվում էր ծանր հիվանդության դեմ, սակայն, ցավոք սրտի, չկարողացավ հաղթահարել:  Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել երկրի ղեկավարը, ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի որոշմամբ՝ ավանի կոմպոզիտորի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը նախագահում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում