Բաքուն հայազգի սպորտային լրագրողին չի հավատարմագրել Եվրո 2020-ի համար
Լրագրող Վասիլի Ուտկինը հայտարարել է, որ իր գործընկեր Նոբել Առուստամյանն առաջիկա 2020-ի Եվրոպայի առաջնության համար հավատարմագրում չի ստացել՝ փոխանցում է sport.ru կայքը:
«Եթե աշխարհում անասնական անարդարություն կա, ապա ահա՛ այն: Նոբել Առուստամյանը փաստացի չի աշխատում Եվրո-2020-ում: Նա հավատարմագրում չի ստացել: Նա հավատարմագրված չէ, քանի որ դրանց տրամադրումը հավանության են արժանացնում բոլոր երկրներում բոլոր տեղական կազմակերպչական կոմիտեները: Բաքուն էլ արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով Բաքվից է»,- հայտարարել է լրագրող Վասիլի Ուտկինը:
Ռուս լրագրողը նշում է, որ սա ազգային համոզմունքի համակցված սկզբունքով մարդուն պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվելուց զրկում է:
«Իհարկե պարզ է, որ Նոբելը չէր էլ գնա Ադրբեջան աշխատելու: Այժմ նաև՝ Լոնդոն և Ամստերդամ էլ չի գնա, քանի որ նման անասուններ կան աշխարհի երեսին: Բաքվում Եվրոյի կազմակերպչական կոմիտե՛, ստացեք իմ սառն արհամարհանքի ճառագայթները»,- ասել է Ուտկինը:
Կարծիքներ