Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ գործընկերն է. Ջեյմս Ափաթուրայ
Երեկ ուշ երեկոյան Վրաստան է ժամանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։ Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում նա նշել է , որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ գործընկերն է:
ՆԱՏՕ-Վրաստանին կապում է էական համագործակցությունը, այժմ գլխավորն այն է, որ առաջ շարժվեն այս համագործակցության առկա պարամետրերը, ես դա խորհուրդ եմ տալիս իմ իրավահաջորդին և նույնը կանեմ նոր պաշտոնում,- հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
«Ես ինձ տեսնում էի որպես Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, բայց ինձ նույնպես տեսնում էի որպես ՆԱՏՕ-ում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ` համոզվելու համար, որ Վրաստանը մնում է ՆԱՏՕ-ի օրակարգի գերակայություն և կա էական համագործակցություն, որը մեզ կապում է: Այժմ գլխավորն այն է, որ այս համագործակցությունն առաջ տանենք մեր ունեցած պարամետրերում: Այստեղ ես սա խորհուրդ եմ տալիս իմ փոխարինողին: Նաև, ես դա կանեմ նոր դիրքում: Կարծում եմ, որ Վրաստանի կառավարության հաջողությունները շատ լավ արդյունքներ են բերել: Դա ամուր ճնշում էր, կայուն առաջընթաց: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ գործընկերն է»,- հայտարարել է Ափաթուրայը:
Կարծիքներ