Արոնյանը մեծ դժվարությամբ հաղթահարեց Արջուն Էրիգաիսիի արգելքը և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Արոնյանը մեծ դժվարությամբ հաղթահարեց Արջուն Էրիգաիսիի արգելքը և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid Knockout 2021 մրցաշարի փլեյ-օֆֆի խաղային երկրորդ օրը կրկին ոչ-ոքի էր խաղացել Արջուն Էրիգաիսիի հետ, որից հետո խաղը տեղափոխվել էր կայծակնային պարտիաների փուլ: Այստեղ երկու պարտիաներից մեկում Արոնյանը կարողացավ հաղթել, իսկ մյուսն ավարտեց ոչ-ոքի:

 

Այսպիսով, ընդհանուր մրցավեճում հաղթեց Արոնյանը և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որն իր հերթին կայծակնային պարտիաների մրցափուլում հաղթել էր Ուեսլի Սոյին:  Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Վլադիսլավ Արտեմևը և Դին Լիժենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում