Նախատեսվում է Ջիլիզա բնակավայրում սուբվենցիոն ծրագրով լուծել առանցքային հարց` 7 կմ շրջագիծ կանցկացվի. Արեն Մկրտչյանը

Նախատեսվում է Ջիլիզա բնակավայրում սուբվենցիոն ծրագրով լուծել առանցքային հարց` 7 կմ շրջագիծ կանցկացվի. Արեն Մկրտչյանը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սահմանամերձ Ջիլիզա բնակավայրում ավարտեցինք շրջայցը։

117 բնակիչ ունեցող բնակավայրը մի շարք խնդիրներ ունի, որոնք հավաքագրել ենք։ Այս տարի նախատեսվում է սուբվենցիոն ծրագրով լուծել առանցքային հարց` 7 կմ շրջագիծ կանցկացվի։

Ջիլիզայում այցելեցինք և հարգանքի տուրք մատուցեցինք 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Հակոբյանի և Նորայր Կոնինյանի ընտանիքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում