Քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն․ Մակրոնը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին

Քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն․ Մակրոնը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Մոսկվայում դատարանի որոշումից հետո կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: ՌԴ ԱԳՆ-ն այդ արձագանքն անվանել է իրականությունից կտրված։

«Քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն։ Մենք կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել։ Մարդու իրավունքների հարգելը, ինչպիսին ժողովրդավարական ազատությունն է, քննարկման ենթակա չէ», – Twitter-ի իր էջում գրել է Մակրոնը։

Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը ժամեր առաջ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով:

Ավելի վաղ, Սպիտակ տունը ևս կոչ է արել ազատ արձակել Նավալնիին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն Ալեքսեյ Նավալնիի դեմ քրեական գործ էր հարուցել առանձնապես խոշոր չափերի խարդախության մասին հոդվածով, հաղորդվում է գերատեսչության կայքում:

Հետաքննությունը պարզել է, որ Նավալնիի ղեկավարած մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար ֆիզիկական անձանցից հանգանակվել է ավելի քան 588 մլն ռուբլի ՝ որպես նվիրատվություն:

Հիշեցնենք, որ Նավալնին 2020 թվականի օգոստոսի 20-ին թունավորման հետևանքով ընկել է կոմայի մեջ: Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 22-ը բուժվում էր Բեռլինի «Շարիտե» հոսպիտալում, դուրս գրվելուց հետո վերականգնվում էր Գերմանիայում: ՔԶԱԿ-ի տվյալներով՝ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի մարտական թունավոր նյութից։

Նավալնու թունավորումը միջազգային արձագանք է առաջացրել։ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան վեց բարձրաստիճան ռուս պաշտոնյաների և պետական պաշտոնյաների են նշել, որպես քիմիական զենքի օգնությամբ Նավալնիի դեմ մահափորձին մասնակից, և պատժամիջոցներ են սահմանել նրանց դեմ: Նավալնին մեկ անգամ չէ, որ հայտնել էր ՌԴ վերադառնալու իր մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում