Հայկ Մարությանը հրաժարվել է Տիգրան Ավինյանի հետ բանավեճից
Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով որ հրաժարվում է մասնակցել Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճից։ Մարությանն իր այս որոշում հիմնավորել է այն հանգամանքով, թե իբրև Պետրոս Ղազարյանը կողմնակալ է, և չի կարող անկողմնակալ բանավեճ վարել։ Մարությանը նաև հայտնել է, որ կմասնակցի բանավեճին միան այն դեպքում, եթե բանավեճը վարի մեկ այլ անձ։
Ըստ MediaNews-ի՝ Մարությանի ներկայացրած այս պատճառաբանությունները առնվազն ծիծաղի տեղիք է տալիս, հիշենք հայտնի խոսքը՝ «Վատ պարողին կոշիկներն են խանգարում»։
Բնականաբար այս կեպ Մարությանը փորձում է խուսափել բանավեճից և Տիգրան Ավինյանի հետ առերեսվելուց, քանզի Հայկ Մարությանը Պետրոս Ղազարյանին մեղադրում է իշխանամետ լինելու մեջ, իսկ իշխող ՔՊ կուսակցության թեկնածուն հենց Տիգրան Ավինյանն է։
Կարծիքներ