Կոնգոյում անհայտ հիվանդությունից 14 մարդ է մահացել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմտյան Քվանգո նահանգի պատգամավորները դիմել են ազգային խորհրդարանի խոսնակին ՝ խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում անհայտ հիվանդության համաճարակի կապակցությամբ, հաղորդում է տեղական Actualite պարբերականը:
«Քվանգոյի մի խումբ պատգամավորներ խորհրդարանի խոսնակ Քրիստոֆ Մբոզոյի հետ հանդիպել են նահանգում, Մասնավորապես Կասոնգո Լունդի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Անհայտ հիվանդությունը սպանում է մեր հայրենակիցներին, արդեն 14 մարդ մահացել է։ Այդ հիվանդության ծագումը դեռ հայտնի չէ», – հայտնել է խորհրդարանական Պասի Զապամբան։
Նահանգապետը տեղեկացրել է «Ֆրանս Պրես» գործակալությանը, որ անհայտ հիվանդության առաջին դեպքն ի հայտ է եկել մեկ ամիս առաջ: Հիվանդության զոհ են դարձել 60-80 տարեկան տարեց մարդիկ։
Կարծիքներ