Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ է լինելու Ֆրանսիայի և Եվրոպայի համար. Մակրոն

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ է լինելու Ֆրանսիայի և Եվրոպայի համար. Մակրոն

Ֆրանսիայում ապրիլի 24-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը որոշիչ է լինելու երկրի և ողջ Եվրոպայի կյանքում։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ով կիրակի օրը դուրս է եկել նախագահական մարաթոնի եզրափակիչ։

«Ես ձեզ կոչ եմ անում համախմբվել մեծ քաղաքական շարժման մեջ»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին, ովքեր հավաքվել էին Փարիզի Վերսալյան դարպասների մոտ գտնվող ցուցահանդեսային կենտրոնում։ «Ես խնդրում եմ բոլոր համաքաղաքացիներին, անկախ նրանց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում, դա որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ֊ը՝ ասել է Մակրոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում