Հայաստանում անհետ կորած Ջաթին Շարման գտնվել է․ ինչ է նա հայտնել ոստիկաններին

Հայաստանում անհետ կորած Ջաթին Շարման գտնվել է․ ինչ է նա հայտնել ոստիկաններին

Որպես անհետ կորած որոնվող Ջաթին Շարման հայտնաբերվել է։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում