Ծննդյան 100-ամյակն է տոնել մանկավարժ Եվգենյա Համաբարձումյանը (լուսանկարներ)

Ծննդյան 100-ամյակն է տոնել մանկավարժ Եվգենյա Համաբարձումյանը (լուսանկարներ)

Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող մանկավարժ Եվգենյա Համաբարձումյանն այսօր ծննդյան  100-ամյակն է տոնել: Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյբուքյան էջը:

Եվգենյա Համաբարձումյանը ծնվել է 1922 թ. փետրվարի 15-ին՝  Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթան գավառի (Նախիջևան) Փառակա գյուղում:

100-ամյա մանկավարժն իր երկարակեցության գաղտնիքը համարում է համբերատարությունն ու նվիրված աշխատանքը:

«Կրծքին աշխատանքի հերոսի շքանշաններ են՝ մեկդարյա վաստակի վավերագրեր: Վեց զավակ է մեծացրել, բայց թոռների ու ծոռների թիվը չի բարձրաձայնում. ասում է՝ չի կարելի:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Եվգենիա տատիկի հուշամեդալները համալրում է «Խրիմյան Հայրիկ» հուշադրամով. «Շատ ուրախ եմ, որ Արաբկիրում ունենք 100 տարին լրացած մայր, տատ և ուսուցիչ: Խոնարհվում եմ Ձեր վաստակի առաջ, և շնորհակալ եմ Ձեր ընտանիքին  այսքան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ Ձեզ շրջապատելու համար»,-ասված է վարչական շրջանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում