Առաջիկայում կկառուցվեն Շիրակի մարզի Արթիկի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրոնը
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Բացման արարողության ժամանակ իր խոսքում կառավարության ղեկավարը ներկայացրել է առաջիկայում բժշկական կենտրոնների, այդ թվում՝ պոլիկլինիկաների արդիականացման գործընթացները և նշել, որ այդ նախագծերն արդեն ընթացքի մեջ են. որոշները գտնվում են նախագծման, որոշները՝ մրցութային, որոշները՝ շինարարության փուլում:
Առաջիկայում կկառուցվեն Շիրակի մարզի Արթիկի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրոնը:
Վարչապետը ներկայացրել է նաև հետևյալ բժշկական հաստատությունների ցանկը՝ Արմավիրի մարզի Զարիշատ բնակավայրի պոլիկլինիկա, Կոտայքի մարզի Նոր Հաճնի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1, Արտաշատի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 2, Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկաներ, Սյունիքի մարզի՝ Կապանի, Գորիսի, Արարատի մարզի Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Վայքի պոլիկլինիկա, Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն, Արմավիրի մարզի՝ Գայի, Ջրառատի, Շենավանի, Վարդաշենի, Տանձուտի, Խանջյանի, Նորապատի ամբուլատորիաներ, Արարատի մարզի՝ Դիմիտրովի, Այգեստանի, Դվինի, Նոր Կյանքի ամբուլատորիաներ, Արագածոտնի մարզի Ոսկեվազի պոլիկլինիկա, Սյունիքի մարզի՝ Խնձորեսկի, Անգեղակոթի ամբուլատորիաներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծակքարի, Դպրապատի, Լոռու մարզի Մեծավանի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Տավուշի մարզի՝ Կողբի, Այրումի ամբուլատորիաներ:
«Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մարզերում, ներառյալ՝ Մարտունու բժշկական կենտրոնը, շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ