Վարչապետի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում