Երևանի քաղաքապետարանը իրազեկում է ներկայացրել Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի մասին

Երևանի քաղաքապետարանը իրազեկում է ներկայացրել Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի մասին

Երևանի քաղաքապետարանը, ի պատասխան մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցադրումների, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ մարզահամերագային համալիրի տարածք։

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում։

 

Ճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերումն իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում