ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության

Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատել է, որ ստացել է ռուսական առաջարկները եվրոպական անվտանգության վերաբերյալ և հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին՝ վստահություն ստեղծելու համար, եթե Մոսկվան կոնկրետ միջոցներ ձեռնարկի լարվածությունը նվազեցնելու համար։

Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի խորհրդի հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք տեղյակ ենք եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկներին: Մենք հայտարարում ենք, որ Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է հիմնված լինի փոխադարձության վրա, պատասխանի ՆԱՏՕ-ի մտահոգություններին ռուսական գործողությունների վերաբերյալ և անցկացվի ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցություններին զուգահեռ՝ լարվածությունը նվազեցնելու միտումով, մենք պատրաստ ենք աշխատել վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում