Թուրքիան հայտարարել է, որ չի հաստատի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի դեռ պայմանները չկատարվեն
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք չեն կատարել հակաահաբեկչական պարտավորությունները։
«Մենք չպետք է Թուրքիայից դրական որոշում ակնկալենք Շվեդիային և Ֆինլանդիայի աջակցելու հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոսքը», - ասել է նախարարը Akit հեռուստաալիքի եթերում ։
Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրված հուշագիրը վերջնական չէ, և Թուրքիայի խորհրդարանը կարող է չհաստատել այն, եթե Ստոկհոլմն ու Հելսինկին չկատարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու դրանում ամրագրված պարտավորությունները։ .
Կարծիքներ