Շախմատի առաջին խմբի մրցաշարի առաջատարները երկուսն են

Շախմատի առաջին խմբի մրցաշարի առաջատարները երկուսն են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերի 6-րդ տուրի պարտիաները։

Տղամարդկանց մրցաշարի առաջատարները երկու շախմատիստներ են` Լևոն Բաբուջյանը և Մամիկոն Ղարիբյանը: Նրանք ունեն 5-ական միավոր: Երրորդ տեղում 4 միավորով Դավիթ Շահինյանը: Կանանց պայքարում ևս երկիշխանություն է: 4-ական միավոր են վաստակել Աստղիկ Հակոբյանը և Արփինե Գրիգորյանը: 4,5 միավոր ունեն Վերոնիկա Խաչատրյանը և Նարե Առաքելյանը:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում