Աշխարհում մոլեգնում են անտառային հրդեհները
Աշխարհում շոգ եղանակի ու երաշտի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվում:
Վառվում են Ռուսաստանի անտառային տարածքները Չելյաբինսկի և Յակուտսկի շրջաններում՝ գրում է Euronews-ը:
Չելյաբինսկի շրջանի բնակավայրերում անտառային հրդեհը հրդեհային փոթորկի է վերածվել, երբ մի քանի օջախ միավորվում է մեկում, և այրման ջերմաստիճանը հասնում է ավելի քան 700 աստիճանի, այրվել է 14 հազար հեկտար տարածք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ուրբաթ կրակը տարածվել է երկու բնակավայրերի ուղղությամբ, այրվել 70 շենք: Տեղի 18 բնակիչ դիմել է բժշկական օգնության: Մեկ մարդ մահացել է, 179 բնակիչ, այդ թվում՝ 128 երեխա, տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:
Իսպանական Մալագա նահանգում հրդեհը ոչնչացրել է 350 հա սոճու անտառ, մարման գործողությանը մասնակցել է 100 փրկարար, որոնց աշխատանքը բարդացրել է ուժեղ քամին:
Շոգի ու երաշտի պատճառով անտառային հրդեհները չեն դադարում Հյուսիսային Կալիֆոռնիայում: Հարյուրավոր փրկարարներ փորձում են վերահսկել Նևադայի սահմանայի Պլումաս ազգային պարկում բռնկված հրդեհը: Տասնյակ տներ այրվել են Օրեգոնի հետ սահմանային շրջանում, նահանգապետը Կալիֆոռնիայի բնակիչներին խնդրել է կրճատել ջրի օգտագործումը:
Կարծիքներ