Ադրբեջանի իշխանու­թյուններն իրենց երկրի տարածքում ար­գելել են «Ֆեյսբուքն ու ընդհան­րապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավորությունները․ «Փաստ»

Ադրբեջանի իշխանու­թյուններն իրենց երկրի տարածքում ար­գելել են «Ֆեյսբուքն ու ընդհան­րապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավորությունները․ «Փաստ»

«Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանու­թյուններն իրենց երկրի տարածքում ար­գելել են «Ֆեյսբուքն ու ընդհան­րապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:

Բացի դրանից, ըստ առկա տեղեկու­թյունների, ադրբեջանական իշխանու­թյուններն ամբողջապես իրականացնում են առաջնագծից եկող տեղեկատվու­թյան հարյուր տոկոսանոց «բլոկադա», որպեսզի իրականությունը հանրության շրջանում հայտնի չդառնա և մատուցվի միայն այն, ինչ իրենց է պետք:

Առավել ևս հանրությունից թաքցնում են իրենց բազմահազար զոհերի առկայության փաստը, ինչն, ի դեպ, խոստովանում է նաև Ալիևը: Արդյունքում, նույնիսկ տեղե­կատվական բլոկադայի պայմաններում, Ադրբեջանի հանրության կողմից իշխա­նությունների նկատմամբ գնալով խորա­ցող դժգոհություն կա, քանի որ մարդիկ անգամ պաշտոնապես հայտարարված զոհվածների դիերը չեն ստացել:

Ռազ­մական ոլորտի տարբեր մասնագետներ ու զինվորականներ, ինչպես նաև մի­ջազգային տարբեր կազմակերպութլուններ նշում էին, թե անհրաժեշտ է կրակը դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի մարտադաշտից հեռացնել զոհվածնե­րին: Սակայն 12 օրվա ընթացքում նա­խահարձակ կողմը՝ Ադրբեջանը, ոչ մի քայլ չարեց այդ մարդասիրական քայլին գնալու համար, ինչը մեկ անգամ ևս շեշ­տում է, որ այդ երկրի ղեկավարությանը չեն հետաքրքրում ոչ իր զինվորները, ոչ էլ առավել ևս, զոհվածները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում