Ինչու է աղմկում ընդդիմությունը, եթե կապ չունի 5-րդ շարասյան հետ. Տարոն Չախոյան
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչու է աղմկում ընդդիմությունը, եթե կապ չունի 5-րդ շարասյան հետ։
Վարչապետի այն համոզմունքը, որ պատերազմը պարտվել ենք, որովհետև մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն, կծկանքներ է առաջացրել արմատական ընդդիմության մոտ։
Օրինակ՝
Սեյրան Օհանյանը արձագանքել է վարչապետին՝ վերջինիս անվանելով 6-րդ շարասյուն։
Գեղամ Մանուկյանի հակադարձել է վարչապետին՝ նշելով, որ իշխանություններն են բերել պարտությունը, ոչ թե բանակը:
Աննա Գրիգորյանն «անպատասխանատու» է որակել վարչապետի հայտարարությունը:
Հայկ Մամիջանյանը պնդել է, որ ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել։
Արմեն Աշոտյանը նշել է, որ բանակում չի եղել 5-րդ շարասյուն, այլ կառավարությունում է 5-րդ շարասյունը։
Եվ սա փրկիչ խաղացող ընդդիմադիրների արձագանքների ընդամենը մի փոքր մասն է։
Բայց այս ամենից հետո խելամիտ հարց է ծագում։
Եթե որևէ կապ չունեն 5-րդ շարասյան հետ, ինչի՞ համար են այս ջղաձգումները։
Կարծիքներ