Ինչ իրավիճակ է Ջերմուկում. քաղաքապետը խորհուրդ է տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին

Ինչ իրավիճակ է Ջերմուկում. քաղաքապետը խորհուրդ է տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին

Ջերմուկում իրավիճակը խաղաղ է:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

«Տարբեր «լրատվամիջոցներով» շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող «տարօրինակ» տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից):

Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ ինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել`նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:

Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր «վերլուծությունները» նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները:

Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia կայքի լրահոսին»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում