Ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում. Իշխան Սաղաթելյան

Ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում. Իշխան Սաղաթելյան

ՀՀ ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ խորհրդարանում հնչեցնելու է ժողովրդի ձայնը:

Սաղաթելյանն այս մասին ասաց իր ընտրությունից հետո:

Նա նախ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած շուրջ 270 հազար քաղաքացիներին: «Դուք մեզ տվել եք մանդատ, մենք պարտավոր ենք ԱԺ-ում լիարժեք ներկայացնել ձեզ: Շնորհակալ եմ նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են ընտրություններին, բայց մեզ չեն քվեարկել, մենք ներկայացնելու ենք նաև նրանց շահերը»,- ասաց նա:

Սաղաթելյանը շեշտեց՝ ԱԺ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով՝ հավելելով, որ իր խիղճն իրեն թելադրում է մտահոգ լինել երկրում ստեղծված իրավիճակով, չհամակերպվել այն վիճակին, որը գոյություն ունի: «Եվ իմ համոզմունքն է, որ երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն: Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի և ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»,- ասաց նա:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում