ԱՄՆ օրենսդիրները Բայդենին խնդրում են ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Ամերիկացի օրենսդիրները նախագահ Ջո Բայդենից պահանջում են ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ամերիկացի առաջնորդին ուղարկված նամակը։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի երկու առաջատար կուսակցությունների ավելի քան 30 օրենսդիրներ վարչակազմից պահանջում են ընդլայնել ցուցակը և ավելացնել զենքերի քանակը, որոնք Վաշինգտոնը մատակարարում է Կիևին։ Նրանք, մասնավորապես, խնդրում են ԱՄՆ-ին տրամադրել Ուկրաինային կործանիչներ, հեռահար զենիթային հրթիռներ, հականավային հրթիռներ։ Բացի այդ, նրանք Բայդենին խնդրում են ավելացնել անօդաչու թռչող սարքերի, Javelin հակատանկային հրթիռային համակարգերի և Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը ուկրաինացի զինվորականներին։
Ինչպես հայտնում է CNN-ը, օրենսդիրների համապատասխան պահանջները հիմնված են ուկրաինական կողմի կողմից անցած շաբաթ ստացված խնդրանքի վրա։
Կարծիքներ