Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակչում են
 
            Խորվաթիայում ընթացող մարմնամարզության World Challenge Cup-ի հերթական փուլում Հայաստանը ևս երկու վարժություններում եզրափակչի մասնակիցներ ունի, հայտնում է armsport.am-ը։
Տոկիոյի ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել հենացատկի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը հաղթահարել են օղակների վարժության որակավորման փուլում:
Ավելի վաղ Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգ թափերի և զուգաայտերի վարժություններից, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ նժույգ թափերից:
Մարմնամարզիկները հանդես են գալիս մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ