Մայք Պոմպեոն հաղորդավար կդառնա Fox News-ում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հաղորդավար կդառնա Fox News հեռուստաալիքում: «Ես մտադիր եմ հեռուստադիտողներին անկեղծ եւ լուրջ հայացք տրամադրել աշխարհաքաղաքականության, միջազգային հարաբերություններին եւ «Ամերիկան՝ առաջ հերթին» քաղաքականությանը, որն օգնեց ճանապարհ հարթել դեպի աննախադեպ բարգավաճում ու անվտանգություն»,- նշվում է նախկին պետքարտուղարի տարածած հայտարարության մեջ:
«Մայք Պոմպեոն Ամերիկայի ամենաճանաչելի եւ հարգված ձայներից մեկն է արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերում»,- ասել է Fox News Media-ի գործադիր տնօրեն Սյուզան Սքոթը:
Պետքարտուղարի պաշտոնը Պոմպեոն ստանձնել էր 2018-ի ապրիլին: Նախկինում նա ԿՀՎ-ի տնօրենն էր:
Պոմպեոն վերջերս միացել էր ԱՄՆ կոչերին՝ բոյկոտել Պեկինում 2022-ի ձմեռային օլիմպիական խաղերը եւ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության «ապատեղեկատվական արշավի» շրջանակներում Covid-19 վիրուսի ծագման վերաբերյալ «փորձագիտական զեկույցը» «ֆիկցիա» էր անվանել: Նա Չինաստանի հետ Թրամփի վարչակազմի դիմակայության առաջնագծում էր:
Վերջին ամիսներին Fox News-ը վարձել է Թրամփի մերձավոր շրջապատի այլ անդամների, այդ թվում՝ նրա քրոջը ՝ Լարա Թրամփին եւ Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին:
Կարծիքներ