Ղրիմում ահաբեկչություն է կանխվել
Ղրիմում ահաբեկչություն է կանխվել, ձերբակալվել են երկու իսլամիստներ, որոնք ծրագրում էին պայթյուն կազմակերպել Սիմֆերոպոլի կրթական հաստատություններից մեկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ՝ ծնված 1992 եւ 1999 թվականներին: Նրանք ՌԴ-ում արգելված «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպության աջակիցներ էին:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ նրանք զինված հարձակում էին նախապատրաստում ինքնաշեն ռումբերի կիրառմամբ:
Կարծիքներ