Հայտնի է, թե երբ տեղի կունենա բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է ՀԲՖ-ն:
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանից
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
(ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ)
Սույնով ծանուցում և տեղեկացնում ենք, որ 30.07.2020 թվականին ք.Երևան, Դավթաշեն վարչական շենքում (3-րդ թաղամաս) տեղի է ունենալու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստ, որում հաստատվելու են նախագահի թեկնածուները: Գործադիրի կոմիտեի՝ թեկնածուների հաստատումից հետո, օգոստոսի 3-ին տեղի կունենա ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը:
Նախագահի ընտրություններին կարող են մասնակցել ֆեդերացիայի գործադիր կոմիտեի այն անդամները, որոնց ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն կամ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր կառաջադրվեն ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առնվազն 2/3-րդի կողմից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագահի թեկնածուների առաջադրման և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է համարվում 29.07.2020 թվականը ներառյալ, ուստի խնդրում ենք մինչ այդ ժամկետը լրանալը անձնագրով և անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացնել առաջադրման հայտ:
Հիշեցում.
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրության 11.9 կետ
Ֆեդերացիայի Նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն կամ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով կառաջադրվի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առնվազն 2/3-րդի կողմից:
Հարգանքով՝
Ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Գևորգյան
(հասցե՝ ք.Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, վարչական շենք,
հեռ՝ +374-10-371402 060518272
էլ. Հասցե՝
” [email protected])»,-ասված է ՀԲՖ հայտարարության մեջ:
Կարծիքներ