Թրամփը երկու համաշխարհային պատերազմները «գեղեցիկ» է որակել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծավալուն հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Քրիս Ուոլիսին, որի ընթացքում խոսել է երկու աշխարհամարտերում ԱՄՆ-ի տարած հաղթանակների մասին՝ համաշխարհային պատերազմները որակելով «գեղեցիկ»:
Նախագահը նշել է, որ դեմ է Կոնֆեդերացիայի հերոսների պատվին անվանակոչված ռազմաբազաների անվանափոխմանը՝ ընդգծելով, որ այդ ռազմաբազաների շնորհիվ ԱՄՆ-ն հաղթանակ է տարել «երկու գեղեցիկ համաշխարհային պատերազմներում»:
«Մենք երկու աշխարհամարտ ենք հաղթել...երկու գեղեցիկ աշխարհամարտ՝ դաժան և սարսափելի: Եվ մենք դրանք հաղթել ենք «Ֆորտ Բրեգ»-ից և մյուս ռազմաբազաներից: Իսկ հիմա նրանք ցանկանում են հրաժարվել այդ անվանումներից: Ես դրան դեմ եմ», -ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրով մեկ ռասայական խտրականության դեմ բողոքի ալիք է բարձրացել: Բազմաթիվ ակտիվիստներ պահանջում են Քաղաքացիական պատերազմի ժամանակվա զորահրամանատարների պատվին անվանակոչված ռազմաբազաների անվանումները փոխել:
Կարծիքներ