Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային գագաթնաժողովում ներկայացվել է «Փարաջանով-ֆեսթ» նախագիծը
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է միջազգային PR գագաթնաժողով, որի պաշտոնական բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։
Գագաթնաժողովին մասնակցում էին ավելի քան 300 պատվիրակներ և բանախոսներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական և հասարակական գործիչներ, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, PR մասնագետների միության անդամներ, միջին և խոշոր բիզնեսի սեփականատերեր, մեծ լսարան ունեցող բլոգերներ, լրագրողներ։
«Լսարանին ներկայացրել ենք մեր նախաձեռնությունը՝ հռչակավոր հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված համառուսաստանյան փառատոնի «Փարաջանով-ֆեսթ» նախագիծը, որը ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ ընթացիկ տարվա հոկտեմբերին կանցկացվի Մոսկվայի ամենահեղինակավոր հարթակներում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Գաբբեն։
Կարծիքներ