Ռոուեն Էտկինսոնը բացատրել է, թե ինչու այլեւս չի ցանկանում խաղալ Միստեր Բինի կերպարը

Ռոուեն Էտկինսոնը բացատրել է, թե ինչու այլեւս չի ցանկանում խաղալ Միստեր Բինի կերպարը

Դերասան Ռոուեն Էտկինսոնը Radio Times-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու այլեւս չի ցանկանում խաղալ Միստր Բինի կատակերգական կերպարը կինոյում։

Այժմ նա հնչւոնավորում է անիմացիոն Բինին։ «Ինձ դուր չի գալիս խաղալ նրան։ Պատասխանատվության բեռն ինձ տհաճ է, դա ծանր ու հոգնեցուցիչ է, այնպես որ ես անհամբերությամբ սպասում եմ ավարտին», — խոստովանել է նա։

Միստեր Բինի միջազգային հաջողությունը չի զարմացնում Էտկինսոնին։ «Շատ ծիծաղելի է նայել, թե ինչպես է մեծահասակն իրեն երեխայի պես պահում», - ասել է նա՝ հավելելով, որ Միստր Բինը հայտնի է դարձել ոչ վերբալ հումորի՝ դեմքի արտահայտությունների, ժեստերի, արարքների շնորհիվ:

Էտկինսոնը սերիալում Միստր Բինի կերպարում հանդես է եկել 1990-1995թթ.-ին, ինչպես նաեւ երկու լիամետրաժ ֆիլմերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում