«Սյունիքը» հայտարարել է ևս երկու տրանսֆերի մասին

«Սյունիք» ՖԱ-ն հայտարարել է ևս երկու տրանսֆերի մասին։ Ակումբը պայմանագիր է ստորագրել Յուրի Մաղաքյանի ու Էդուարդ Ավագյանի հետ։
Յուրին Մաղաքյանը մասնակցել է Առաջին խմբի առաջնության 59 և Բարձրագույն խմբի 5 հանդիպման։ Ֆուտբոլիստը եղել է նաև Հայաստանի Մ21 հավաքականի անդամ։
Մաղաքյանը Հայաստանի գավաթակիր է։
Էդուարդ Ավագյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 56 խաղի, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Առաջին խմբի առաջնության 33 խաղում Ավագյանն իր ակտիվում ունի 9 գոլ ու 7 գոլային փոխանցում։
Էդուարդ Ավագյանը խաղացել է նաև Հայաստանի Մ17 և Մ19 հավաքականներում։
Կարծիքներ