Մի քրքրեք իմ «Facebook»-ը, «WhatsApp»-ը, այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք. Զոհրաբյան
ՍԴ-ում պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և ընթացակարգային կարգով քննարկեն՝ մեր դիմումը վարույթ ընդունո՞ւմ են, թե՞ ոչ:
Այս մասին այսօր,լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանին ուղղված դիմումին, որով առաջարկում են հակասահմանադրական ճանաչել սահմանադրական վերջին փոփոխությունների նախագիծը:
Պատգամավորը նշեց, որ իրենց բազմաթիվ համակիրներ շարունակում են հրավիրել ԱԱԾ, քննչական բաժիններ, նրանց տալիս են անհեթեթ հարցեր:
«Բաժին են հրավիրել իմ նախկին գործընկերներից մեկին՝ շատ հայտնի ռեժիսորի, որի ֆիլմերը ներկայացվել են Կաննի փառատոնում: Ինքը աշխատանքի է գնացել, ճանապարհին լայվով ինձ տեսել է ասֆալտին, որպես ընկեր կանգնեցրել է մեքենան, մոտեցել է, փորձել է հասկանալ թե ինչով կարող է օգնել։ Կանչել են այդ լուրջ մտավորական մարդուն և հարցրել են՝ կարո՞ղ ա հիշեք՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տիկին Զոհրաբյանը ձեզ ասել է, որ պլակատ բռնեք: Նկատի ունենալով, որ գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ ինքը պլակատ բռնի։ Ասել է՝ մի հատ ինձ նայեք, ես նման եմ պլակատ բռնող մարդու:
Մի բան էլ ասեմ՝ մի քրքրեք իմ «Facebook»-ը, «WhatsApp»-ը, «Signal»-ը, ես այդ կապերով ոչինչ չեմ խոսում, եթե ինչ-որ մեկի հետ խոսելու բան ունեմ, փողոցում կարող եմ հանդիպել՝ հեռախոսները տանը թողած: Իզուր այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք»,- ասաց Զոհրաբյանը։
Կարծիքներ