Մայր Աթոռում տեղի է ունեցել «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով

Միջազգային կրոնական ազատության և խաղաղության վերաբերյալ համաժողովը, որը գումարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2021 թվականի սեպտեմբերի 9-10-ը, հատուկ ուշադրություն է դարձրել կրոնի ազատության խթանմանը և հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը, հայտնում են Մայր Աթոռի լրատվության ծառայությունից։

«Հանդիպելով Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ և Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ, մենք՝ համաշխարհային քրիստոնեական համայնքի համաժողովի մասնակիցներս, խորապես հուզված և ոգեշնչված ենք հայ ժողովրդի պատմությամբ, ով առաջինն է ընդունել  քրիստոնեական հավատքը որպես պետական կրոն, վերապրել է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության ոճրագործությունը և Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի սարսափներն և պատմության այլ արհավիրքներ»,- ասվում է համաժողովից հետո Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Համաժողովի մասնակիցները հանդես են եկել կոչերով․ 

- Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ և անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին և դիտորդական առաքելություն իրականացնողներին մուտք գործելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք վերջերս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև Նախիջևանի և Ադրբեջանի այլ վայրեր անկախ գնահատում իրականացնելու համար:

- ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում այս ոլորտներին գնահատման առաքելությունը դարձնել հրատապ գերակայություն:

- Խրախուսում ենք երկխոսության և համագործակցության նախաձեռնողական և կանոնավոր ներգրավումը, թե խոսքի և թե ներգործուն համերաշխության փորձերը, երբ թիրախում են կրոնական վայրերը և այլ կրոնների ու հավատքների հավատացյալները:

- Միջազգային հանրության բոլոր անդամների համերաշխության և միջամտության կոչ ենք ուղում` հայ ժողովրդին և համայնքներին երաշխավորելու այն նույն իրավունքները, որոնք միջազգային իրավունքի և բարոյական պատասխանատվության ուժով վերապահված են բոլորին, ներառյալ կյանքի իրավունքները, կրոնի կամ համոզմունքների ազատությունը, ինչպես նաև մշակութային արտահայտումն ու ինքնորոշումը:

- Մեր և համաշխարհային էկումենիկ ընկերակցության սերտ քրիստոնեական աջակցությունն ենք արտահայտում Հայ եկեղեցուն: Մենք կանգնած ենք Հայ Եկեղեցու, նրա ժողովրդի, նրա սպասավորության և քրիստոնեական վկայության կողքին:

- Խոստանում  ենք շարունակել համատեղ աշխատանքը Սուրբ Էջմիածնում միասին այս օրերի ընթացքում բարձրացված խնդիրների և մտահոգությունների լուծմանն ուղղված գործողությունների ավելի մանրամասն ծրագրի մշակման և իրականացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում