Եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ․ ԱՀ ՆԳՆ
Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է`
Եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:
Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:
Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:
Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:
Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:
Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:
Գազի վթարային ծառայություն՝ 1-04:
Կարծիքներ