Ֆրանսիայում հրաձգության հետևանքով Չեչնիայի երկու քաղաքացիներ են տուժել

Չեչնիայի երկու քաղաքացիներ վիրավորվել են Ֆրանսիայի Ռեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է Telegramme պարբերականը:
Հաղորդվում է, որ երկու տուժածներն էլ գտնվել են Carrefour City մինիմարկետի դիմաց, հավաքվածների խմբում: Նրանց են մոտեցել երկու երիտասարդներ՝ գլխարկներով և դիմակներով, որոնցից մեկը հանել է ատրճանակը և սկսել կրակել։
Կրակոցների գործով դեպքից րոպեներ անց ձերբակալվել է քրեական անցյալով 21-ամյա կասկածյալը։
Նախնական վարկածի համաձայն՝ Ռենում տարբեր խմբավորումներից թմրավաճառների միջև վիճաբանություններ են եղել։
Կարծիքներ