Ուկրաինայի զինվորականներին ղեկավարում են Միացյալ Նահանգների ներկայացուցիչները. Լուկաշենկո

Ուկրաինայի զինվորականներին ղեկավարում են Միացյալ Նահանգների ներկայացուցիչները. Լուկաշենկո

Ուկրաինայի զինվորական անձնակազմը գլխավորում են Արևմուտքի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա, սա իմ համոզմունքն է, միգուցե ես սխալվում եմ: Զելենսկին չէ, որ ղեկավարում է ամբողջ գործընթացը: Այնտեղ Արևմուտքի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական գործողությունը»,-ասել է նա:

Լուկաշենկոն հավելել է, որ հենց Զելենսկին հրահանգներ է ստանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում